Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կտրուկ կերպով նվազում է
ՌԴ-ի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կտրուկ կերպով նվազում է, ի տարբերություն ԱՄՆ-ի, քանի որ Ռուսաստանը ԼՂՀ-ին նյութական աջակցություն չի ցուցաբերում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, Ռուսաստանը չի ձգտում ընդլայնել հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափը ԼՂՀ մասնակցությամբ` որպես դիմակայության իրական մասնակցի, սահմանափակվելով Հայաստանի հետ շփումով: «Կոսովոյի անկախության հռչակումից եւ մոտ երեք տասնյակ պետությունների կողմից դրա ճանաչումից հետո ՌԴ-ն նշել է իր դիրքորոշումը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցով, սակայն նախընտրում է «ձեռնպահ» մնալ Ղարաբաղի նկատմամբ իր դիրքորոշման ձեւավորումից: Մինչ դեռ, այդ ռազմավարությունը ոչ մի դեպքում չպետք է լինի ճանաչման եւ լռության միջեւ: Մոտեցումների շրջանակը շատ ավելի մեծ է: Մինչ դեռ, պաշտոնական Երեւանի եւ չճանաչված Ստեփանակերտի դիրքորոշումները ոչ միշտ են համընկնում: Խոսք չկա, Ռուսատանին Ադրբեջանի հետ կայուն հարաբերություններ են անհրաժեշտ: Սակայն ԼՂՀ-ի` որպես բանակցությունների մասնակցի ճանաչումը, զուտ քաղաքական իրականության ընդունումն է, այլ ոչ թե դե-ֆակտո պետության»,- նշել է ռուս փորձագետը:
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ