2 հունիսի 2008 - 17:47 AMT
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները շարունակվելու են
Պաշտոնական Բաքվի վարվելաձեւը Ղարաբաղի հակամարտության շուրջ իրադրության սրման եւ հակահայկական հիստերի տարածման հարցում պետք է դիտարկել պատճառների համալիրում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: «Առաջին հերթին, դա առաջիկա նախագահական ընտրություններն են: Երկրորդ հերթին, Ադրբեջանը փորձում է ընդգրկվել միջազգային հանրությունում ոչ միայն որպես էներգակիրներ մատակարարող երկիր, այլեւ դինամիկ տեմպերով զարգացող երկիր: Ի դեպ, Ադրբեջանի մասին գովազդային հոլովակներում գրեթե չի նշվում նավթի մասին: Սակայն որքան արագ կանցնի արդյունաբերության դիվերսիֆիկացիան, դեռ պարզ չէ: Սակայն ռազմատենչ հայտարարությունները կշարունակվեն: Կովկասի վրայով անտես սավառնում է «Կոսովոյի ուրվականը»: Տարածաշրջանի անկախության ճանաչումը realpolitic-ի տարրերից է, սակայն որեւէ երաշխիք չկա, որ ապագայում Լեռնային Ղարաբաղը եւս այդպիսին չի դառնա: Այնպես որ, Ադրբեջանի վախերը հիմնավորված են»,- ընդգծել է Մարկեդոնովը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ