3 հունիսի 2008 - 13:31 AMT
Թոմաս դը Վաալ. Ցավոք, սպասելիքները Սարգսյան-Ալիեւ առաջին հանդիպումից շատ չեն
Ցավոք, սպասելիքները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումից շատ չեն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել կովկասյան հակամարտությունների գծով բրիտանացի փորձագետ Թոմաս դը Վաալը:
Նրա խոսքերով, բանակցությունների հաջող շարունակության քիչ շանս կա: «ՄԱԿ-ի «Գրավյալ տարածքների մասին» բանաձեւից հետո Ադրբեջանը սահմանազատվում է «հիմնական փաստաթղթից», որը քննարկվել է անցյալ տարի: Բաքվի ղեկավարությունը ծայրահեղ քայլերի չի դիմի մինչ նախագահական ընտրությունները, իսկ Երեւանը գերծանրաբեռնված է ներքին քաղաքականությամբ, որպեսզի գերակայությունը տա ղարաբաղյան կարգավորմանը»,-ասել է դը Վաալը:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում: