3 հունիսի 2008 - 17:26 AMT
Հայկական շուկայում բջջային կապի երրորդ օպերատորի վերաբերյալ մրցույթը հայտարարվելու է հունիս-հուլիսին
Հայկական շուկայում բջջային կապի երրորդ օպերատորի վերաբերյալ մրցույթը հայտարարվելու է այս տարվա հունիս-հուլիսին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Վրույր Առաքելյանը: Նրա խոսքերով, մեկ շաբաթից բոլոր փաստաթղթերը մրցութային փաթեթի պատրաստման մասին կներկայացվեն կառավարությանը, որը, իր հերթին, կորոշի մրցույթն անցկացնելու կարգը, աճուրդի սկբնական գինը: Ինչպես նշել է փոխնախարարը, վերջնական մրցութային փաթեթը պատրաստ կլինի հունիսի վերջում, ինչից հետո առաջատար միջազգային տնտեսական ԶԼՄ-ներում պաշտոնական հայտարարություն կտարածվի մրցույթի մասին: Ինչպես տեղեկացրել է Առաքելյանը, հայկական շուկա մտնելու ցանկություն հայտնած ընկերությունները Ռուսաստանից, Իրանից եւ եվրոպական երկրներից են, հաղորդում է Regnum-ը: