Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այցելեց է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրան ուղեկցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը Կանադայի վարչապետին ներկայացրել է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ստեղծման պատմությունը։
Ջասթին Թրյուդոն նաև շրջայց է կատարել թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել թանգարանի հուշամատյանում, այնուհետև Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկել:
Կանադայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2002 թվականին։