17 հոկտեմբերի 2018 - 10:44 AMT
ՀՀ պատանի մարզիկները 3 մեդալ են նվաճել Սամբոյի աշխարհի առաջնությունում

Հոկտեմբերի 12-14-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված Սամբոյի աշխարհի պատանի, երիտասարդների, աղջիկների 2018թ.առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել են 3 մեդալ:

Պատանիների մրցումներում 48 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Դավիթ Հովսեփյանը, իսկ Դավիթ Իսրայելյանը՝ բրոնզ 52 կգ քաշային կարգում, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Աղջիկներից Ծաղիկ Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել 40 կգ քաշային կարգում: