5 հունիսի 2008 - 16:51 AMT
Բաքուն իսրայելական մի ընկերությունից կգնի 10 հետախուզական ինքնաթիռ` Ղարաբաղի տարածքը վերահսկելու նպատակով
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մտադիր է իսրայելական Silver Arrow ընկերությունից գնել 10 Hermes 450 բազմանշանակետային հետախուզական առանց օդաչուի թռչող ապարատներ: Այդ մասին չորեքշաբթի GPSearch.Org-ին է հայտնել աղբյուրը այդ հանրապետության պաշտպանության գերատեսչությունից: Ըստ աղբյուրի, «ձեռք բերված թռչող ապարատները կօգտագործվեն Հայաստանի կողմից գրավված տարածքների վերահսկման համար»: «Տեխնիկայի ընտրության ժամանակ մենք ուշադրություն են դարձրել նրա «անտեսանելիությանը» հակառակորդի ՀՕՊ-ի միջոցների համար»,-ասել է աղբյուրը:

AirWar.Ru կայքի տեղեկանքում ասվում է հետեւյալը. «Hermes 450-ը առանց օդաչուի կառավարվող թռչող ապարատ է, որ մշակվել է Silver Arrow ֆիրմայի կողմից: Այն նախատեսված է դիտարկման, պարեկության, հետախուզման եւ հրազենային աջակցության ճշգրտման համար, ինչպես նաեւ մարտական գործողությունների ժամանակ հաղորդակցությունները պաշտպանելու համար: Hermes 450-նն ամբողջովին պատրաստված է կոմպոզիտային նյութերից, ինչը դժվարեցնում է այդ թռչող ապարատի հայտնաբերումը ՀՕՊ-ի համակարգի օգնությամբ: Այդ ինքնաթիռը թռչում է ինքնավար ռեժիմով` օգտագործելով GPS-ի տվյալները: Hermes 450 կարող է օդ թռչել եւ վայրէջք կատարել մինչեւ 350 մ երկարություն ունեցող քիչ նախապատրաստված թռիչքուղուց »: