5 հունիսի 2008 - 17:29 AMT
Եվրամիությունը հորդորում է Հայաստանի կառավարությանը փակել Մեծամորի ԱԷԿ-ը
Եվրամիությունը հորդորում է Հայաստանի կառավարությանը փակել Մեծամորի ատոմակայանը անվտանգության նկատառումներից եւ այդ նպատակի համար հատկացնում է 100 մլն եվրո: Երեւանում հայտարարել է Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների տնօրինության նախագահի տեղակալ Հյուգ Մինգարելլին: Նրա խոսքերով, Հայաստանը պետք է որոնի էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: «Մենք հասկանում ենք, որ դա դժվարին որոշում է, սակայն այն պետք է կայացվի: Մեծամորի ԱԷԿ-ը հնացել է եւ սպառնալիք է իրենից ներկայացնում ինչպես երկրի, այնպես էլ տարածաշրջանի համար: ԵՄ-ն նաեւ պատրաստ է աջակցել Հայաստանին էլեկտրաէներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման հարցում»,-ընդգծել է նա: