24 հոկտեմբերի 2018 - 10:08 AMT
ԱԺ նիստը մեկնարկել է. Օրակարգում վարչապետի ընտրությունն է

Հոկտեմբերի 24-ին մեկնարկել է ԱԺ նիստը. գրանցվել է 61 պատգամավոր:

Նիստի օրակարգում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը. միակ թեկնածուին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, առաջադրել է ԵԼՔ խմբակցությունը:

Համաձայն Նիկոլ Փաշինյանի ծրագրի, խորհրդարանը երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրի, որից հետո ԱԺ-ն օրենքի ուժով կարձակվի. դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ ընտրություններ: