24 հոկտեմբերի 2018 - 10:16 AMT
ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանը վայր է դրել մանդատը

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը վայր է դրել մանդատը: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտարարել է խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանը:

Բաբլոյանն ասել է, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում պատագամավորը հետ չվերցնի իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կկազմվի արձանագրություն, որի հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված:

Մուրադյանը պատգամավոր է 2012 թվականից: