
Հոկտեմբերի 24-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին դեմ է քվեարկել միայն «Հանրապետական» խմբակցությունը վերջերս լքած Սամվել Ալեքսանյանը:
Որևէ պատգամավոր կողմ չի քվեարկել Փաշինյանին վարչապետ ընտրելու որոշմանը, 11 հոգի ձեռնպահ է եղել:
ԱԺ ԵԼՔ խմբակցության առաջադրած թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ: Խորհրդարանը մեկ շաբաթ ունի վարչապետի թեկնածու առաջադրելու համար: Ըստ Փաշինյանի ծրագրի, եթե ևս մեկ անգամ ԱԺ-ն չընտրի վարչապետ, ապա կարձակվի, ինչին կհաջորդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: