25 հոկտեմբերի 2018 - 16:26 AMT
Նոր բացիկ ՝ նվիրված Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսին

Հոկտեմբերի 25-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից հատուկ դրոշմակով մարվել է երկկողմանի բացիկ՝ նվիրված Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսին: Բացիկը մարվել է ունեցել Հայաստանի Ֆիլատելիստների միության կողմից կազմակերպված «Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես նվիրված Երևանի 2800-ամյակին» միջոցառման շրջանակներում,

Երկկողմանի բացիկը պատրաստվել է 500 հատ տպաքանակով: Բացիկի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Բացիկի վրա պատկերված է մի հատված Երևան քաղաքի գիշերային համայնապատկերից՝ Արարատ լեռան խորապատկերին, «Զվարթնոց» օդանավակայանը, Հանրապետության հրապարակի տեսարանը և Կասկադի աստիճաններից կատարված լուսանկարը:

Բացիկի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակարատ Արմեն Արզումանյանը, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը: