«Սասնա ծռեր» արցախյան կուսակցության ստեղծման ընդլայնված նախաձեռնող խումբը հոկտեմբերի 26-ին հրավիրել է անդրանիկ նիստը՝ նպատակ ունենալով կազմակերպելու կուսակցության 2018 թ. նոյեմբերի 17-ին կայանալիք հիմնադիր համագումարը:
Նիստում որոշվել են նախաձեռնող խմբի կառուցվածքը և գործառույթները, նախաձեռնող խմբի անդամներին տրվել են առաջին հանձնառությունները համագումարի կազմակերպման և կուսակցության նոր անդամների ներգրավման վերաբերյալ:
Նախաձեռնող խմբի անդամները մտքեր են փոխանակել կուսակցության ծրագրի և կանոնադրության նախագծերի հիմնական դրույթների բովանդակության վերաբերյալ:
«Սասնա ծռեր» արցախյան կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը, հիմք ընդունելով իր որոշումները, արցախցիներին կոչ է արել ակտիվորեն անդամագրվել կուսակցությանը՝ այցելելով նախաձեռնող խմբի գրասենյակ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայաստանյան «Սասնա ծռեր» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին հայտարարել է կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանը: