
Երևանի ավագանու հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված են Երևանի փոխքաղաքապետեր նշանակելու մասին որոշման նախագծերը:
Առաջին փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրված է Ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
Քաղաքապետի մյուս երեք տեղակալի պաշտոնում առաջադրվել են Տիգրան Վիրաբյանը, Սերգեյ Հարությունյանը, Հայկ Սարգսյանը:
Ավելի վաղ, Կամո Արեյանն ազատվել էր Երևանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնից:
Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններում 81%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, որի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանն օրենքի ուժով դարձել է Երևանի քաղաքապետ: