31 հոկտեմբերի 2018 - 16:36 AMT
Նոր նամականիշ՝ նվիրված « Հայոց պետականություն. ՀՀ Ոստիկանության հիմնադրման 100-ամյակը» թեմային

Հոկտեմբերի 31-ին ոստիկանության շենքում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. ՀՀ Ոստիկանության հիմնադրման 100-ամյակը» թեմային:

Նամականիշն ունի 120 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը` 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: Նամականիշի չափսերն են` 40,0 x 30,0 մմ:

Նամականիշի վրա պատկերված ՀՀ ոստիկանության խորհրդանիշը և «100 ամյակ» գրությունը հայերեն և անգլերեն լեզուներով՝ կատարված մատնահետքերի տեսքով: Նամականիշի խորապատկերին ներկայացված է Հայաստանի Հանրապետության եռագույնը:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, հայտնում է «Հայփոստ ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: