10 հունիսի 2008 - 17:46 AMT
ՀՀ ՊՆ ղեկավարը մասնակցելու է Հյուսիս-ատլանտյան խորհրդի պաշտպանության նախարարների նիստին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 11-ին կմեկնի Բրյուսել 2008թ. հունիսի 12-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Կոսովոյի գործողություններին մասնակցող երկրների ձեւաչափով գումարվելիք Հյուսիս-ատլանտյան խորհրդի պաշտպանության նախարարների նիստին մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ին ՀՀ պաշտպանության նախարարի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա իր գործընկերների եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ: