Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա տիկին Մեհրիբան Ալիևան այցելել են Աղջաբեդի շրջանում բամբակ արդյունաբերող ձեռնարկության պլանտացիաներ, որտեղ հանդիպել են այնտեղ աշխատող բանվորներին, զրուցել նրանց հետ, հայտնում է ադրբեջանական մամուլը:
Այցին ընդառաջ որոշվել է ասֆալտապատել դաշտի հարակից հատվածը, որպեսզի Ալիևի և իր տիկնոջ թանկարժեք կոշիկները չկեղտոտվեն:
Դաշտում Ալիևի հետ զրույցում ձեռնարկության ներկայացուցիչը հայտնել է, որ բանվորներն օրական 100 մանաթ աշխատավարձ են ստանում (մոտ 29,000 դրամ), Ալիևին էլ իր հերթին հաստատել է այդ տեղեկությունը:
Ավելի վաղ Ալիևի համար ասֆալտ էին գցել ցորենի արտում և ագրոպարկում: