14 հունիսի 2008 - 15:04 AMT
Հայաստանի պաշտպանության նախարարը հունիսի 16-ին կմեկնի Մոսկվա
ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՌԴ պաշտպանության նախարարության միջեւ ռազմական համագործակցության 2008թ. ծրագրի համաձայն հունիսի 16-ից 18-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նիկոլայ Մակարովի, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ՀՀ եւ ՌԴ ռազմական ու ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ում իրականացվելիք բարեփոխումներին առնչվող խնդիրներ: Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա նաեւ Ռուսաստանի հայ համայնքի եւ ՌԴ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում ուսանող ՀՀ զինված ուժերի զինծառայողների հետ: