14 հունիսի 2008 - 16:53 AMT
Ղարաբաղի հետ բանակցելու համար Բաքուն «պահանջում է հեռացնել Հայաստանին հակամարտության կարգավորման գործընթացից»
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Ղարաբաղի ներկայացուցիչներին ներգրավելու համար պաշտոնական Բաքուն «պահանջում է հեռացնել Հայաստանին հակամարտության կարգավորման գործընթացից», հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

«Հայաստանը այդ դեպքում պետք է ամբողջությամբ դուրս գա գործնթացից: Եթե Հայաստանը հեռանա Ադրբեջանի ներքին գործերին չխառնվելու պայմանով, մենք կարող ենք բանակցել հայ համայնքի հետ»,- նշել է Նովրուզ Մամեդովը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: