16 հունիսի 2008 - 14:33 AMT
ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ-ի` ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին
ՆԱՏՕ-ն հետեւում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացին, Բաքվում հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Դիեգո Ռուիզ Պալմերը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ-ի` ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին: «ՆԱՏՕ-ն անմիջական մասնակցություն չունի այս հակամարտության կարգավորման գործընթացին, սակայն մենք հետեւում ենք խաղաղ գործընթացին եւ սատարում ենք ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի ջանքերին հակամարտության կարգավորման հարցում»,-նշել է նա, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: