Վրաստանը մտադիր է զինված ուժերի համար նոր ռազմական օդանավակայան կառուցել Թբիլիսիի արվարձանում գտնվող Վազիանի ռազմակայանում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լեվան Իզորիան ԱՄՆ ԶՈւ տրանսպորտային հրամանատարության հրամանատար Սթիվեն Լայսոնի հետ հանդիպմանը Թբիլիսիում:
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաև Վրաստանի և ԱՄՆ ռազմավարական գործակցությանն առնչվող հարցեր, Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման, երկրի պաշտպանության պատրաստականության ծրագրի (GDRP) իրականացմանն առնչվող խնդիրներ, հայտնում է «Sputnik Գրուզիան»:
2018-ի մայիսին Վազիանիի ռազմակայանում բացվել է Մարտական պատրաստության կենտրոն՝ գերմանական Հոհենֆելս բազայի նմանությամբ, որը նախատեսված է վրաց զինվորականների ուսուցման համար GDRP ծրագրի շրջանակում: