Ամերիաբանկը Thomson Reuters ընկերության կողմից արժանացել է մրցանակի՝ որպես ընկերության FXT հարթակի ամենաակտիվ օգտատեր:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Երևանում՝ Thomson Reuters ընկերության Matching համակարգի գործարկման շնորհանդեսի ընթացքում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսականհաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007-ից` տրամադրում էնորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում էկորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջականփաթեթ: