21 նոյեմբերի 2018 - 16:33 AMT
Facebook-ը վերականգնել է բոլոր հավելվածների աշխատանքը

Facebook ընկերությունը հայտարարել է իր բոլոր հավելվածների աշխատանքի վերականգնման մասին:

«Խնդիրն ամբողջությամբ լուծված է, մենք 100 տոկսով վերադարձել ենք և հասանելի ենք բոլորին: Ներողություն ենք խնդրում անհարմարության համար»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Նոյեմբերի 20-ին խափանում էր տեղի ունցել Facebook և Instagram սոցցանցերի աշխատանքում: Օգտատերերը սկսել են բողոքել: Նրանց մեծ մասի մոտ սոցցանցն ամբողջությամբ չի աշխատել, մեկ երրորդի մոտ որոշ բարդություններ են առաջացել: