
«Երևան 2800» մշակութային հիմնադրամը Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման համար ձեռքբերված ավելի քան 47.46 մլն դրամ արժողությամբ գույքը կնվիրաբերի Երևանի քաղաքապետարանին: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Ավագանու նոյեմբերի 27-ի նիստի օրակարգում:
«Երևան 2800» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երևանի քաղաքապետին հասցեագրված 2018 թվականի նոյեմբերի 2-ի հ.12 գրությամբ ներկայացրել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 2-ի նիստի N9 արձանագրությունը և խնդրել է նշված գույքը Երևան համայնքին նվիրելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ», - նշվում է նախագծի մեջ:
Մեկ այլ որոշման նախագծով «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամը քաղաքապետարանին կնվիրի եղևնու 2800 տնկի:
2018 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի են ունեցել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված համաքաղաքային տոնակատարությունների միջոցառումները: