ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե Արցախում ևս պետք է հեղափոխություն լինի, ասել է, որ ինքը նման անհրաժեշտություն չի տեսնում։
«Ես լիարժեք իմ աջակցություն եմ հայտնել Արցախի գործող իշխանություններին և համոզված եմ, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ: Արցախի ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն: Արցախում որոշիչ ուժն Արցախի ժողովուրդն է և Արցախն այդպես էլ ընկալում ենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Ավելի վաղ տեղի էր ունեցել «Սասնա ծռեր» կուսակցության ավտոերթը դեպի Արցախի Հանրապետություն։