20 հունիսի 2008 - 19:43 AMT
Հայաստանում հունիսի 23-ին մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթը»
Հունիսի 23-ին Հայաստանում կմեկնարկի «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Ինչպես հաղորդել են ՆԱՏՕ-ի Տեղեկատվական Կենտրոնում Երեւանում, միջոցառման շրջանակներում կենտրոնում տեղի կունենա ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխօգնական Ռոնալդ Ասմուսի «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը, որին կմասնակցի Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջոզեֆ Պենինգտոնը: Գիրքը պատմում է ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացի մասին: Միջոցառումներին մասնակցելու է նաեւ Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը: