Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ճանաչվել է Ղազախստանի Պրեմիեր լիգայի 2018-ի լավագույն ֆուտբոլիստ: Պիզելին 18 գոլի հեղինակ է դարձել և այդ ցուցանիշով ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկուն:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հավաքել է 69 միավոր, հայտնում է sports.kz-ն:
Քվեարկությանը մասնակցել են Ղազախստանի Պրեմիեր լիգայի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները և ավագները: