6 սեպտեմբերի 2002 - 19:47 AMT
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԱՍՆԵԼ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆԸ
Թեեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովը որոշում է կայացրել այն մասին, որ 2003թ. ամերիկյան օգնության ծավալը Հայաստանին պետք է կազմի շուրջ 84.3 մլն դոլար, Ամերիկայի հայկական կազմակերպությունները հույս են հայտնել, որ նրանց կհաջողվի համոզել Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամներին հատկացվող գումարը մինչեւ 90 միլիոն դոլար ավելացնելու անհրաժեշտության մեջ: Մասնավորապես, այդ ուղղությամբ արդեն աշխատանք են տանում Ամերիկայի Հայկական Համագումարը եւ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը: Ինչպես հայտնի է, արտաքին հատկացումների հանձնաժողովը նաեւ որոշում է ընդունել Հայաստանին տրամադրել լրացուցիչ 3,75 միլիոն դոլար ռազմական օգնություն տեսքով, ինչպես նաեւ շարունակել օգնությունը Լեռնային Ղարաբաղին: