23 հունիսի 2008 - 14:20 AMT
Ջոզեֆ Փենինգտոն. ԱՄՆ-ն իր հնարավորությունների ներածին չափով կաջակցի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատմանը
«ԱՄՆ-ն իր հնարավորությունների ներածին չափով կաջակցի Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների հաստատմանը, սակայն երկու երկրների կառավարությունները պետք է իրենք որոնեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղիները»,-այսօր հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը «Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա» բացման ընթացքում: Ըստ դիվանագետի, Հայաստանում կայացած նախագահական ընտրություններից հետո, երկկողմ հարաբերություններում որոշակի առաջխաղացում է նկատվում, եւ դա կարող է լավ հիմք հանդիսանալ նրա համար, որ կողմերը գտնեն փոխզիջման ճանապարհը:

«Երկկողմ հարաբերություններում առաջընթացի հասնելու համար պաշտոնական Երեւանն ու Անկարան պետք է միասին աշխատեն, իսկ ԱՄՆ-ն միայն կաջակցի հարաբերությունների հաստատմանը»,-ասել է Ջ.Փենինգտոնը: