23 հունիսի 2008 - 19:42 AMT
Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը Մոսկվայում քննարկելու են Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը
ՌԴ եւ Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը երեքշաբթի կայացած հանդիպմանը քննարկելու են Ղարաբաղի հակամարտության հարցերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Կրեմլին: «Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը անփոփոխ է մնում. հետայսու եւս աջակցել հակամարտության կողմերին փոխադարձ ընդունելի որոշում գտնելու հարցում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Հայաստանի եւ ՌԴ ղեկավարները բանակցություններին նաեւ մտքեր են փոխանակելու միջազգային հարցերով:

«Ենթադրվում է ընդգծել արտաքին քաղաքականության գործողությունների սերտ համակարգումը երկկողմանի եւ բազմակողմ հիմքերով, այդ թվում ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության լույսի ներքո»,- հավելել է գործակալության զրուցակիցը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդուի հրավերով մեկնել է Մոսկվա պաշտոնական այցով: Պաշտոնական այցի շրջանակներում կայանալու են Սերժ Սարգսյանի հանդիպումները Դմիտրի Մդեվեդեւի, վարչապետ Վլադիմիր Պուտինի, Դաշնության խորհդրի նախագահ Սերգեյ Միրոնովի եւ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դնելու Անհայտ զինվորի հուշարձանին: Մոսկվայում Հայաստանի նախագահը կհանդիպի հայ Սփյուռքի ներկայացուցիչների եւ ռուսական փորձագիտական միության հայտնի գործիչների հետ: