4 դեկտեմբերի 2018 - 10:21 AMT
ՀՀ ճանապարհները բաց են, Լարսում ռուսական կողմից 320 բեռնատար է կուտակված

Դեկտեմբերի 4-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են,հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 9:30-ի դրությամբ, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար,

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 320 բեռնատար ավտոմեքենա: