4 դեկտեմբերի 2018 - 12:50 AMT
Կորել է կապը ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ ԶՈՒ ինքնաթիռի հետ

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրիի օդանավակայանից:

Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

Օդանավի անձնակազմը բաղկացած է 2 հոգուց, հայտնել է PanARMENIAN.Net-ին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։