25 հունիսի 2008 - 14:55 AMT
Հունիսի 26-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Միշլին Կալմի-Ռեյը
Հունիսի 26-ին երկօրյա աշխատանքային այցով Երեւան կժամանի Դաշնային կանցլեր, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար (արտգործնախարար) տիկին Միշլին Կալմի-Ռեյի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: