9 դեկտեմբերի 2018 - 11:52 AMT
Նախագահ. Ժողովուրդն իր կամքը պետք է արտահայտի անկախ նրանից, թե ում է ընտրելու

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, քվեախցից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասել է, որ ուզում է շնորհավորել ժողովրդին օրվա առթիվ:

«Ժողովուրդն իր կամքը պետք է արտահայտի: Սա նրա կարևորագույն իրավունքն է, հետևաբար տոն է: Հուսով եմ, որ յուրաքանչյուրը կնշի այս տոնն՝ իր պարտավորությունները կատարելով, գնալով և ընտրելով ազատ, անկաշկանդ և արդար՝ անկախ նրանից, թե ում է տալու իր ձայնը», - ասել է նախագահը, հայտնում է Aysor.am-ը:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները: Ժամը 8:00-ին բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը: Մասնակցում է 11 քաղաքական ուժ: Ընտրությունները կտևեն մինչև 20:00-ն: