26 հունիսի 2008 - 15:38 AMT
Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը պաշտպանության ոլորտում չի սահմանափակվում միայն ՆԱՏՕ-ի շրջանակներով
«Ռազմական համագործակցության ամենատեսանելի ու ամենահայտնի օրինակը ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերության ծրագրի շրջանակում է, որի ուղղությամբ Հայաստանը լավ առաջընթաց է գրանցել` կատարելով այդ նպատակի համար իր ստանձնած հանձնառությունները»,-PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Պենինգտոնը: Նա նաեւ ընդգծել է, որ առկա է նաեւ Հայաստանի համագործակցությունը ու մասնակցությունը դժվարին տեղերում, մասնավորապես Կոսովոյում ու Իրաքում, ինչը Միացյալ Նահանգները խիստ բարձր է գնահատում: «Մենք մասնավորապես մեր գոհունակությունն ենք ուզում հայտնել այն փաստի վերաբերյալ, որ մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանը կրկնապատկեց իր ներկայությունը Կոսովոյում: Միաժամանակ, ԱՄՆ զինված ուժերը աջակցություն են ցուցաբերում մի շարք ասպարեզներում, ինչպիսիք են սարքավորումների տրամադրումը, ուսուցումը, ռազմավարական փաստաթղթերի մշակումը եւ այլն, ռազմական ուժերի քաղաքացիականացումը: Այսպիսով ռազմական համագործակցությունն ընթանում է մի շարք ուղղություններով, որոնք բոլորն էլ կարծում եմ լավ են զարգանում»,-ասել է ամերիկացի դիվանագետը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ