26 հունիսի 2008 - 17:52 AMT
ԱՄՆ-ն գտնում է, որ Թուրքիայի իշխող կուսակցության արգելումը կլինի ՍԴ-ի «անհաջող որոշումը»
Թուրքիայի իշխող Ադարության եւ զարգացման կուսակցության (AKP) արգելումը կլինի ՍԴ-ի «անհաջող որոշումը»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից իշխող կուսակցության արգելման դեպքում, Վաշինգթոնը չի մտադրվում դիմել վերջնագրերի եւ սպառնալիքների: Վաշինգթոնի Մերձավոր Արեւելքի քաղաքականության ինստիտուտին ուղերձում Բրայզան նշել է, որ տվյալ որոշումը հանդիսանում է Թուրքիայի գործը: «ԱՄՆ-ի քաղաքականությունը հիմնված չէ վերջնագրերի վրա»,- ընդգծել է դիվանագետը, գրում է Turkish Daily News-ը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւս դեմ է հանդես եկել AKP-ին:
Թուրքիայի ՍԴ-ն հուլիսի սկզբում պետք է որոշում կայացնի Արդարության եւ զարգացման կուսակցության հարցով, որը մեղադրվում է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի պատգամները խախտելու եւ մահմեդական քաղաքականության մեջ, ինչը հակասում է Սահմանադրությանը, որով Թուրքիան հանդիսանում է աշխարհիկ պետություն: