13 դեկտեմբերի 2018 - 12:09 AMT
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել Վորոնինի գավաթում

Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաղթանակ է տարել և ոսկե մեդալ նվաճել Մոսկվայում ընթացող Վորոնինի գավաթի խաղարկության բազմամարտում:

Նա հավաքել է 84,500 միավոր:

Երկրորդն է դարձել ճապոնացի Տեպպի Միվան, երրորդը՝ ռուսաստանցի Դմիտրի Լանկինը, գրում է Championat.com-ը:

Թիմային բազմամարտում առաջինը ճապոնացիներն էին: Երկրորդ հորիզոնականում է «Դինոմո» թիմը, իսկ երրորդում՝ Ռուսաստանի թիմը:

Օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան սպորտային մարմնամարզության միջազգային հոբելյանական 25-րդ մրցաշարն անցել է Մոսկվայում դեկտեմբերի 12-13-ը: