17 դեկտեմբերի 2018 - 13:25 AMT
ՀՀ նախագահը շնորհավորել է Նազարբաևին անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր թափ հաղորդել միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ամրապնդել առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար կապերը, նպաստել հայ-ղազախական բազմակողմ համագործակցության ներուժի բացահայտմանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: