20 դեկտեմբերի 2018 - 12:17 AMT
€6.5 մլն՝ Ատոմակայանի սթրես-թեստերին

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 20-ի նիստում հաստատել է Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված «Հայաստանում միջուկային անվտանգության խթանման և սթրես-թեստերի իրականացման առաջարկությունների մասին» ֆինանսավորման համաձայնագիրը:

Համաձայնագրի գործողության նախապես գնահատված ընդհանուր արժեքը կազմում է €6.5 մլն: Համաձայնագրի կատարման ժամկետն 96 ամիս է:

ՀՀ և ԵՄ միջև միջուկային անվտանգության ոլորտում էներգետիկ գործակցությունը սահմանված է 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի դրույթներով: