Մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները վաղ առավոտից հավաքվել էին նախարարությունների շենքի մոտ՝ բողոքելով նախարարությունների օպտիմալացման դեմ:
Panorama.am-ի փոխանցմամբ, սփյուռքի նախարարության աշխատակիցներից մեկն ասել է, որ կրճատումների հետևանքով ստիպված են արտագաղթել:
«Հերթական հիասթափությունն ենք ապրում, որ աշխատանք տանելով հայրենադարձություն ապահովելու համար, այսօր ստիպված ենք լինելու արտագաղթի ճանապարհ բռնել», - ասել է նախարարության աշխատակիցը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարությունը կարող է միացվել կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունն ընդհանրապես կարող է լուծարվել: