24 դեկտեմբերի 2018 - 18:55 AMT
Wikileaks. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը սմարթֆոնների տվյալները վերծանող սարք է գնել

Պետական և մասնավոր կազմակերպությունների գաղտնի փաստաթղթեր գաղտնազերծած WikiLeaks-ը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում գործող ԱՄՆ դեսպանատների գնումների ցանկերը:

Համաձայն դրանց, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը 2016 թվականի ապրիլին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում գտնվող ԱՄՆ հյուպատոսարանից պատվիրել է բջջային հեռախոսների տվյալներ վերծանող սարք:

Նշվում է, որ սարքը կարող է վերծանել բջջային հավելվածների տվյալները, գաղտնաբառերը, էլեկտրոնային հասցեի, հաղորդագրությունների և զանգերիի պատմությունը, բացահայտել կոնտակտները և այլն:

Սարքն իրականացնում է նաև օտարալեզու բովանդակության թարգմանություն:

Աղբյուրը հայտնում է նաև աշխարհի տարբեր երկրներում գործող ԱՄՆ դեսպանատների իրականացրած 16,000 գնումների մասին: