8 հուլիսի 2003 - 22:32 AMT
ՌՒՍԱՍՏԱՆԻ ՏՅՈՒՄԵՆԻ ՄԱՐԶԻ ԻՇԻՄ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵ
Ռւսաստանի Տյումենի մարզի Իշիմ քաղաքի կենտրոնական փողոցի տներին եւ մայթերին տեղական հայ համայնքի հասցեին վիրավորական բովանդակությամբ գրություններ են հայտնվել: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, Իշիմի օրինապահպան մարմինների կարծիքով, դա կարող է ազգամիջյան ընդհարումների առիթ հանդիսանալ: Քաղաքի դատախազության կարծիքով, «գրությունները, ավելի հավանական է, հունիսի 16-ին բնիկ եւ հայ երիտասարդության խմբերի միջեւ տեղի ունեցած ընդհարման շարունակությունն է»: Ծայրահեղական գրությունների հայտնվելու փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` բարբարոսության եւ ազգային, ռասսայական եւ կրոնական թշնամանք հրահրելու ՌԴ ՔՕ հոդվածներով: Քաղաքի դատախազության հսկողության ներքո աշխատում է հատուկ կազմակերպված օպերատիվ հետաքննչական խումբ: