7 հունվարի 2019 - 18:02 AMT
HBO-ն «Ոսկե գլոբուսի» ժամանակ «Գահերի խաղի» վերջաբանից մի քանի վայրկյան է ցուցադրել

«Ոսկե գլոբուսի» 76-րդ մրցանակաբաշխության ժամանակ HBO հեռուստաալիքը 4 վայրկյանանոց հատված է ցուցադրել «Գահերի խաղի» վերջին 8-րդ եթերաշրջանից:

Այդ հատվածում Ջոն Սնոուն ծանոթացնում է Դեյներիս Թարգարիենին իր խորթ քրոջ՝ Սանսա Սթարքի հետ: Սանսան դիմավորում է Վիշապների թագուհուն ՙ«Վինտերֆելը ձերն է, Ձերդ գերազանցություն» բառերով:

Բացի այդ, հոլովակում կարելի է տեսնել սերիալի թարմացված նախաբանը՝ Վինտերֆելի պատկերով և, ենթադրաբար, Դեյներիսի զորքերով դարպասների մոտ:

Սերիալի երկրպագուներից շատերը սկսել են պահանջել HBO-ից 8-րդ եթերաշրջանի լիարժեք թրեյլերը թողարկել: Այս անգամ նրանց միացել է նույնիսկ Netflix-ը:

«Գահերի խաղի» վերջին 8-րդ եթերաշրջանի առաջին էպիզոդը կցուցադրվի 2019-ի ապրիլին: