3 հուլիսի 2008 - 18:49 AMT
ԵԱՀԿ ԽՎ նոր նախագահ է ընտրվել Պորտուգալիայի նախագահ Ժոաո Սուարեսը
ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանի ընթացքում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ է ընտրվել Պորտուգալիայի ներկայացուցիչ Ժոաո Սուարեսը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են ԵԱՀԿ ԽՎ մամլո ծառայությունից: Այս պաշտոնում Ժոաո Սուարեսը փոխարինել է Գորան Լենմարկերին, ով այդ պաշտոնն զբաղեցնում էր ավելի քան երկու տարի:
«Ես շատ եմ հավատում ԵԱՀԿ-ին եւ Խորհրդարանական վեհաժողովի գործունեությանը: Երկխոսություն պահպանելով կազմակերպության բոլոր անդամ-պետությունների միջեւ, ապահովելով ԵԱՀԿ հիմնական սկզբունքների հարգանքը եւ քայլեր ձեռնարկելով` ուղղված հակամարտությունների կարգավորմանը, ԵԱՀԿ ԽՎ-ն մեծ դերակատարություն ունի Կազմակերպության ապագայում, եւ մեր խնդիրն է շարունակել աշխատանքը, որն սկսվել է 1975 թվականին»,- նշել է Ժոաո Սուարեսը:
Նստաշրջանի ժամանակ ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ չորս փոխնախագահ. Կասիմ-Ջոմարտ Տոկաեւ (Ղազախստան), Վոլֆգանգ Գրոսսրուկ (Ավստրիա), Պիա Կրիստմաս Մոելեր (Դանիա) եւ Օլեխ Բիլորուս (Ուկրաինա):