3 հուլիսի 2008 - 18:56 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Ղարաբաղի հակամարտությունը
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆինալնդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Ստուբբի հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի ընդարձակ շրջանակ: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին Ֆինլանդիայի ԱԳՆ մամլո ծառայությունում, բանակցությունները տարվել են չորս հիմնական թեմաներով: «Նախարարները քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում եւ հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքը, Հայաստանի ներքաղաքական դրությունը: Նաեւ շոշափվել է Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների հարցը եւ հայ-ֆինական համագործակցության հեռանկարները: Բանակցություններին նաեւ բարձրացվել է Հելսինքիում Հայաստանի դեսպանություն բացելու հարցը»,- նշել են Ֆինլանդիայի ԱԳՆ մամլո ծառայությունում: