
Գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու դեմ բողոքի ակցիա անող էջմիածինցի ակտիվիստները փակել են Երևան- Էջմիածին ճանապարհը։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել։ Ակցիայի մասնակիցները հրաժարվում են բացել ճանապարհը, հայտնում է Panorama.am-ը:
Ակտիվիստներից Ջիվան Աբրահամայանը հանդես եկել հայտարարությամբ՝ խնդրելով իրենց մարզի բնակիչների կողմից ընտրված պատգամավորներին, քաղաքապետին միանալ իրենց։
«Եկեք, տեսեք ձեր ժողովուրդն ինչ է ասում։ Միգուցե դուք Ազգային ժողովում կարող եք 2/3- ով որոշակի հարց լուծել, մենք այդ հարցը ժողովրդով չենք կարողանում լուծում տալ։ Քանի որ մեր բանախոսներն եք Ազգային ժողովում, ուզում ենք մեր խոսքը փոխանցել ձեզ, դուք ամբիոնից ելույթ ունենաք։ Ձեզ այնտեղ 1 րոպե ժամանակ են տրամադրում, չեք ծուլանա մի երկու բառ կխոսեք։ Սպասում ենք ձեզ մեր հստակ դիրքորոշումը ներկայացնելու համար»,- ասլ է նա։
Աբրահամյանը նշել է, որ պատգամավորները գան, փոխանցեն իրենց ասելիքը, ըստ այդմ արդեն իրենց խնդիրն այսօրվա համար որոշակիորեն լուծված կհամարեն, դրանից հետո կորոշեն հետագա անելիքը։