17 հունվարի 2019 - 15:35 AMT
Հզոր պայթյուն՝ Լիոնի համալսարանում. Կան տուժածներ

Լիոնի համալսարանի ուսանողական ավանի տարածքում հզոր պայթյուն է որոտացել: Ըստ առաջին տեղեկությունների, հունվարի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել 3 մարդ:

Ֆրանսիական ԶԼՄ-ները, հրշեջների վրա հղումով, հայտնում են, որ համալսարանի գլխամասային շենքում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում՝ այնտեղ պայթել են գազով տարաները: Իրավիճակը վերահսկվում է, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվելու են ամբողջ օրվա ընթավքում, հայտնում է Deutsche Welle-ն:

Մոտակա շենքերի բնակիչները տարհանվել են: Mendel շենքում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, տեղակայված էր այդ թվում նաև կենսաբանության ֆակուլտետը:

Հունվարի 12-ին Փարիզի կենտրոնի բազմահարկերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է 4 մարդ: Ըստ նախնական վարկածի, պատճառը եղել է գազի արտահոսքը: