19 հունվարի 2019 - 12:32 AMT
Թորոսյանը, Զեյնալյանն ու Հարությունյանը վերանշանակվել են

Նախարարի պաշտոնակատարներ Արսեն Թորոսյանը, Արտակ Զեյնալյանն ու Արայիկ Հարությունյանը վերանշանակվել են առողջապահության, արդարադատության և կրթության ու գիտության նախարարների պաշտոններում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագրերը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշանակվել է առողջապահության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի Արսեն Թորոսյանին նշանակել առողջապահության նախարար», -ասվում է հրամանագրում։

Մեր այլ հրամանագրով Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վերանշանակվել է իր պաշտոնին:

Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։