21 հունվարի 2019 - 14:19 AMT
Սերենա Ուիլյամսը ծանոթանում է հայկական մշակույթին

Հայտնի ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ծանոթանում է հայկական մշակույթին: Reddit սոցիալական ցանցի հիմնադիր, հայազգի Ալեքսիս Օհանյանի կինը ասել է, որ Ալեքսիսն իրեն պատմում է հայերի, նրանց մշակույթի մասին:

«Ինչպես արդեն ասել եմ, ես ինձ պատվավոր հայ եմ համարում՝ հաշվի առնելով ամուսնուս և դստերս գործոնը»,-ասել է Սերենան, հայտնում է Tennis World-ը:

«Ես ամեն օր ինչ-որ բան եմ սովորում: Լավ, ոչ ամեն օր, ճիշտ չի լինի այդպես ասել»,-ասել է նա:

«Սովորում եմ դանդաղ տեմպերով, երբ ժամանակ է լինում: Երեկ Ալեքսիսը պատմում էր, թե ինչպիսին են հայերը, նրանց մշակույթը. նրանցից շատերն ինքնուրույն են ամեն ինչի հասել, շատ գործարարներ կան: Դա հաճելի է: Դա հետաքրքիր է...Բոլոր հայերն, ում հետ շփվում եմ, ասում են, որ հպարտանում են ինձանով: Իսկապես շատ լավ է նոր և այլ մշակույթներին ծանոթանալը»,- ասել է Սերենա Ուիլյամսը: