21 հունվարի 2019 - 12:26 AMT
Հունվարի 25-ի գիշերը 4-5 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում`հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում՝ հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։